Գլխավոր Նորություններ Քիչ առաջ զանգում են 011208140 համարից, ներկայանում պարետատան աշխատակից ու հարցնում անունս

Քիչ առաջ զանգում են 011208140 համարից, ներկայանում պարետատան աշխատակից ու հարցնում անունս

690

Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քիչ առաջ զանգում են 011208140 համարից, ներկայանում պարետատան աշխատակից ու հարցնում անունս: Պարզվում է՝ ինչ-որ վարակակրի հեռախոսի մեջ կատարված զանգերում տեսել են իմ համարը ու փոխանակ հենց իրեն էլ հարցնեն՝ ինձ հետ շփվել է թե ոչ, զանգել են ինձ, որ իմանան անունս, որ հետո գնան, այդ մարդուն հարցնեն՝ Ալվինայի հետ շփում ունեցել ես թե ոչ:
Ինձ ոչ էդ մարդու անունը ասացին, ոչ համարը, սառը ձայնով փոխանցեցին, որ սպասեմ, եթե պարզվի, որ շփում ունեցել ենք, մեկ օրից կզանգեն, եթե չէ, չէ:


Վստահ եմ, ինձ պես շատերին են զանգում ու նույն սխեմայով: Ու պատկերացնու՞մ եք՝ մարդիկ մի ամբողջ օր մտածմունքների մեջ պիտի ընկնեն, հոգեկան ծանր ապրումներ ունենան, սրտի հետ խնդիրներ ունեցողները՝ կաթված ստանան, որովհետև, դե արի ու մի ասա, ՈՄԱՆՔ ճիշտ աշխատել չգիտեն…
Լավ մի՞թե կարելի է էս կարգի ապուշ, անպատասխանատու, անտարբեր, անհաղորդ և աշխատանքում անգետ լինել:

Հա, երբ վրդովված հետ զանգեցի, մեկ այլ աշխատակից վերցրեց՝ Նվարդը, ու նույն սառը ձայնով ասաց, որ զանգեմ 8003 ու էնտեղ բողոքեմ…Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/AlvinaAghababyan/posts/3431599340203650