Գլխավոր Նորություններ Մեծարահուստ տղամարդը խոստանում է 20 մլն վճարել նրան, ով կհամաձայնի ամուսնանալ իր...

Մեծարահուստ տղամարդը խոստանում է 20 մլն վճարել նրան, ով կհամաձայնի ամուսնանալ իր դստեր հետ, միայն թե մի պայմանով

237

Արնոնը հարուստ ու ունևոր մարդ է, Թայլանդից է։ Նրան, ով կամուսնան իր դստեր հետ, ինքը կնվիրի 316 000 դոլար, նաև կառուցված ու գործող բիզնես։ Սակայն ամեն ինչ արտասովոր կերպով պիտի տեղի ունենա։ Հայրն ինքն է սիրելի աղջկա համար փեսա ընտրելու։

Հենց տղամարդը զբաղվում է դուրիանի մշակմամբ, վաճառքով։ Դուրիանն անսովոր միրգ է, որի արտաքին մասը ծածկված է փշերով և ունի սպեցիֆիկ բույր։ Սակայն միջուկը շատ քաղցր է։

Դուրիանի ընդամենը մի պտուղը արժե ավելի քան 60$։ Այնպես որ, բիզնեսը շատ եկամտաբեր է։

Բիզնեսմենն արդեն 60 տարեկան է և շատ է ցանկանում գտնել մեկին, ով արժանապատիվ կերպով  կշարունակի իր գործը։ Մեկին, ով կկարողանա զարգացնել բիզնեսը և բազմապատկել ունեցվածքը։ Բացի այդ, կարևոր է, որ երիտասարդը կարողանա ողջ սրտով սիրել իր աղջկան։ Հենց դրա համար էլ հոգատար հայրը նման նվեր է պատրաստել ապագա փեսայի համար։

Աղջիկն էլ իր հերթին հասարակ ու հիմարիկ չէ։ Նա կրթված է, մի քանի լեզու գիտի և օգնում է հորը՝ բիզնեսի հետ կապված հարցերում։

Հետաքրքիրն այն է, որ միլիոնատերն ապագա փեսայից միայն երկու բան է պահանջում․ սիրել աշխատանքը և սիրել իր դստերը։ Նրա համար կարևոր չէ, թե երիտասարդն ինչ կրթություն կունենա, և ընդհանրապես կունենա թե ոչ։ Տղամարդն ընդամենը 4 դասարան է ավարտել։

Չնայած նրան, որ կա պարտադիր միայն 2 կետ, այնուամենայնիվ, համապատասխան երիտասարդ դեռ չեն գտել։

Մի օր հաստատվեց մի թեկնածու։ Նա դուրիանով զբաղվող ընտանիքից էր, սիրում էր աշխատել, գեղեցիկ էր։ Հենց դա էլ վախեցրեց Արնոնին։ Նա մտածեց, որ փեսային կարող են ընտանիքից տանել այլ աղջիկներ։

Տղամարդու մոտ նաև այլ միտք ծագեց։ Նա որոշեց, որ թեկնածուներն իր մոտ պիտի անվճար աշխատեն 3 ամիս, և նրանցից լավագույնը կստանա հայրական օրհնանք։ Սակայն հենց առաջին օրը Արնոնը հազարավոր զանգեր ստացավ, դրա համար էլ ստիպված եղավ հրաժարվել մտադրությունից։

Իսկ ինչ վերաբերվում է աղջկան, նա նույնպես ընդամենը 2 պահանջ ունի ապագա ամուսնուց․ ամուսինը պիտի իրեն գումար տա և կնոջ հետ միասին հաճախի տարբեր միջոցառումների։ Մնացած բոլոր հարցերում նա հոր հետ միաձայն է։

Ի՞նչ եք կարծում, արդյոք նա մի օր կամուսնանա թե ոչ։