Գլխավոր Նորություններ Ողբերգական պայթյունից հայ զոհերի թիվը հասավ 5-ի

Ողբերգական պայթյունից հայ զոհերի թիվը հասավ 5-ի

380

Երկու երեխաների մայր Դելիա Փափազյանն ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում և զոհ է գնացել օգոստոսի 4-ին Բեյրութի խոշոր պայթյունին:  Այս մասին Արեւելքը տեղեկացավ Լիբանանից: Նա պայթյունից զոհված 5-րդ հայն է: Նավահանգստի հզոր պայթյունը նախնական տվյալներով  70 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է «Արևելքը»:

Ավելի վաղ հայտնել էինք քաղաքական գործիչ Նազար Նաջարյանի, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, եւս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները:

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել: