Գլխավոր Նորություններ Սիրելի՛, հպաաաարտ քաղաքացիներ, համբուրում եմ բոլորիդ անուղեղ ճակատները․ Արա Կազարյան

Սիրելի՛, հպաաաարտ քաղաքացիներ, համբուրում եմ բոլորիդ անուղեղ ճակատները․ Արա Կազարյան

1703

Արա Ղազարյանի ֆեյսբուքյան այս գրառումը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել։ Ահա թե ինչ է ասվում նրա գրառման մեջ․

«Սիրելի՛, հպաաաարտ քաղաքացիներ, ձեր հպաաարտ կառավարությունը հայտարարեց, որ եթե երեք օրվա ընթացքում, չվճարեք գազ, ջուր, լույս, գալու են անջատեն….
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, համբուրում եմ բոլորիդ անուղեղ ճակատները:

ՀԳ – Գործի բերումով ամեն օր ուղիղ եթերում ներկայացնում եմ Միացյալ Նահանգերի Ֆեդերալ կառավարության ու Կալիֆորնիայի նահանգային իշխանությունների կողմից առաջարկվող աջակցության ծրագրերը: Դրանք այնքան շատ են որ երբեմն մեկ հաղորդման մեջ չեմ տեղավորվում…
Ու այս ֆոնին տեսնում եմ վերևում գրածս տեղեկությունը:

Հիմա լիքը ջուջուլակերներ կասեն ու՞ր ես համեմատում ԱՄՆ-ն փոքրիկ Հայաստանի հետ…
Համեմատում եմ, քանզի այս օրերին ՀՀ կառավարությունն ավելի վերամբարձ ու ամպագորգոռ ա խոսում, քան նույն ԱՄՆ կառավարությունը:
Ի դեպ, սիրելի անուղեղներ, սովից քանի դեռ ուժասպառ չեք եղել նայեք հարևան, ոչ պակաս փոքրիկ Վրաստանին: Ու հետևություն արեք, իհարկե եթե իվիճակի եք»: