Գլխավոր Նորություններ ՀՀ քաղաքացիներից կարող է գանձվել ավելի քան 2.5 միլիոն դոլար

ՀՀ քաղաքացիներից կարող է գանձվել ավելի քան 2.5 միլիոն դոլար

677

ՇՏԱՊ. ՀՀ քաղաքացիներից կարող է գանձվել ավելի քան 2.5 միլիոն դոլար

Ելնելով ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի ընթացքում պարետատան կողմից ամրագրված սահմանափակումների բնույթից և ՀՀ քաղաքացիների վրա այդ սահմանափակումների բացասական ազդեցությունից, ՀՀԿ Հանրային ընդունարանի կողմից կատարված հարցումների արդյունքում պարզվել է՝

• ՀՀ կառավարության որոշմամբ սահմանաված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հատկանիշներով կազմվել է 126.321 արձանագրություն…

• Կազմված արձանագրությունների հիման վրա կայացվել է վարչական տուգանք նշանակելու 55.828 որոշում…

ՀՀԿ Հանրային ընդունարանին տրամադրված տեղեկատվության վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ 55.828 որոշմամբ նշանակված վարչական տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 558.280.000 դրամ (յուրաքանչյուրը 10.000 դրամ), որն ավելին է քան 1մլն դոլարը…

Վերը ստացված թիվը մարտի 16-ից հուլիսի 27-ի դրությամբ կազմված տուգանքների ընդհանուր գումարն է…

Նույն ժամանակահատվածի համար կազմված վարչական արձանագրությունները 126.321-ն են: Այսինքն, դեռ 70.493 արձանագրությունների դեպքում կարող են կազմվել վարչական տուգանքներ: Այս դեպքում ընդհանուր գումարը կկազմի 704.930.000 դրամ կամ, որ նույն է 1.5 միլիոն դոլար…

Ըստ էության, սույն թվականի մարտի 16-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներից կարող է գանձվել ավելի քան 2.5 միլիոն դոլար…

Այս արձանագրությունների հիման վրա կազմված տուգանքները ունենալով հիմնականում ֆինանսական բաղադրիչ լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծում ՀՀ քաղաքացիների վրա, առանց այդ էլ արտակարգ դրության հետևանքով վատթարացած տնտեսական և սոցիալական պայմաններում…