Գլխավոր Նորություններ Լևոն Արոնյանը գրառում է կատարել և պատմել ողջ իրականությունը իր և Անիի...

Լևոն Արոնյանը գրառում է կատարել և պատմել ողջ իրականությունը իր և Անիի մասին…

385

Լևոն Արոյաննիր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Սիրելի ընկերներ,
Այս տարին անտանելի բարդ տարի էր ինձ համար: Տարի, որը անհասկանալի ձևով փոխելու է մեր կյանքը: Համենայն դեպս այն արդեն իսկ փոխել է իմը: Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբևիցէ զգացել էի:

Այս դժո խքի միջով անցնելը ստի պեց ինձ հասկանալ ինքս ինձ և վերլուծել կյանքս: Ես գիտեմ, որ Արին միշտ ցանկանում էր, որ ես ազնիվ լինեմ, ճշմարիտ լինեմ ինքս ինձ հետ ու մարդկանց առջև բաց, քանզի ես հենց այդպիսին եմ: Այսպիսով, այս նամակում ես ուզում եմ անկեղծանալ իմ կյանում վերջերս կատարվելիքի մասին ու

խոստանալ շարունակել լինել անկեղծ իմ ողջ կյանքի ընթացքում: Հիմնական բանը, որ ես ուզում եմ կիսել ձեզ հետ, այն է, որ ես հիմա ունեմ մարդ իմ կյանքում, որը ստի պում է ինձ կրկին ցանկանալ ապրել: Ճակատագիրը ինձ սեր և լույս բերեց Անիի կերպարանքով և ես զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտությունները անցյալում են:

Անին ամենաբարի և նվիրված մարդկանցից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն և նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով: Ուզում եմ նաև տեղեկացնել որ հասկացել եմ այն, որ եթե իմ առողջությունը և կյանքը թույլ տան, ես շախմատ կշարունակեմ խաղալ մինչև իմ կյանքի մայրամուտը:

Ես հավատում եմ, որ մենք ամենքս կյանք ենք գալիս մի առաքելության համար: Ես չեմ ընտրել շախմատիստ դառնալը։ Հինգ տարեկանիս լուսանկարում կանգնած եմ շախմատային տախտակը ձեռքիս տակ դրած, բայց ես սովորեցի շախմատ խաղալ միայն, երբ 9 տարեկան էի: Ես սիրում եմ շախմատային աշխարհը և ուրախ եմ,

որ իմ գործընկերներից շատերը խելացի և հոգատար մարդիկ են: Ես հավատում եմ, որ ես եկել եմ այս աշխարհ `շախմատիստ լինելու, իմ սկզբունքներին նվիրված ու հավատարիմ լինելու համար:Ես համոզված եմ, որ Արին ևս կաջակցեր իմ կյանքը ընդմիշտ շախմատին նվիրելու որոշումը: Ես 13 տարի հավատարիմ եմ եղել ու սիրել եմ կնոջս,

և ոչ ոք չգիտի, թե ինչպիսի զգացողություններ եմ ապրել նրան կորցնելուց հետո: Ես գիտեմ նաև, որ հրեշտակները ինձ ուղղարկել են սիրելու ու սիրվելու ևս մեկ հնարավորություն: Ես հարգում ու հարգելու եմ կնոջս հիշատակը ոչ թե մեկ տարի, այլ իմ ողջ կյանքի ընթացքում: Ես վստահ գիտեմ, որ նա կցանկանար, որ ես շարունակեի ապրել ու երջանիկ լինել կյանքում: Ես հավատում եմ,

որ սիրել իմացող մարդիկ կհասկանան ինձ: Ես շնորհակալ եմ Անիին ու ընկերներիս բոլոր դժվարին պահերին կողքիս լինելու համար: Սիրելիներս, նամակիս հիմնական նպատակը Ձեզ տեղեկացնելն էր, որ ես երջանիկ եմ, առողջ ու շնորհակալ Աստծուն, որ շրջապատված եմ սիրով: Մաղթում եմ, որ դուք բոլորդ ունենաք սեր ու առողջություն, քանի որ չկա կյանքում առավել կարևոր ոչինչ»: