Գլխավոր Սպորտ Կյանքից հեռացել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը

Կյանքից հեռացել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը

1663

34 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը՝ հաղորդում է «Արարատի» մամուլի ծառայությունը։

«Խորապես ցնցված ենք այս լուրից: «Արարատ» ֆուտբոլային ակումբն իր ցավակցություն ու զորակցությունն է հայտնում Ղասաբօղլյանների ընտանիքին»,- գրված է ակումբի ցավակցական հաղորդագրությունում։

Լևոն Ղասաբօղլյանը 2006 թվականին հանդես է եկել «Արարատի» կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա Ղազախստանում անցել էր մարզչական աշխատանքի: Լևոն Ղասաբօղլյանն «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի որդին է: