Գլխավոր Նորություններ «Առիթը եկել ա պատմեմ»․ Մանվել Խաչատրյանը Վովա Գասպարյանի հետ միջադեպի մասին

«Առիթը եկել ա պատմեմ»․ Մանվել Խաչատրյանը Վովա Գասպարյանի հետ միջադեպի մասին

13

Դերասան Մանվել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վովան ա ասել»

Առիթը եկել ա պատմեմ։ Մի օր երգի թատրոնում համերգի էի, մեկ էլ զանգ զանգի ետևից, չեմ վերցնում, մեկ էլ աներս զանգեց, թե բա մեքենադ սխալ ես կայանել Խանջյանի վրա, գայից զանգում են, ռոզիսկ են տվել։

Իջնեմ տեսնեմ մի, ես ասեմ 4, դուք պատկերացրեք 6 -10 բորտ մեքենաս շրջափակած, ասի երևի ռումբ բան են տեղադրել մեջը, մոտեցա, թե բա տանում ենք պլաշչադկա, ասում եմ ինչի համար, 10 տարի էստեղ կայանել ենք բան չեք ասել, թե բա Վովան ա անցել ռուս Վովայի հետ (հիշում եք Մեդվեդևն էր եկել) դուրը չի եկել կայանած ձևը, ասել ա տարեք, ասի լավ որ հրամանա տվել, տարեք, հասկանում եմ վերադաս ա բանա։

Անցնում ա մի քանի օր, իջնում եմ փոս, ասում եմ ավտոս տվեք, ասում ա չենք կարող Վովան ա ասել տարեք, ինքն էլ պիտի ասի բաց թողեք, ասում եմ՝ ախպեր, երեխեքիս կնունքն ա Գյումրիում, խնդրում եմ տվեք մեքենաս, ինչ տուգանք որ հասնում ա գրեք, ասում ա չգիտեմ ինչ գրեմ Վովան ա ասել, ձև չունենք, ասում եմ տվեք ավտոս եղբայր կնունք ունեմ, պիտի գնամ, կապվեք մի բան արեք ասում ա գնա վաղը մի բան կանենք։

Գնում եմ հարևան, ոստիկան, բարեկամ, գողական խառնում եմ իրար, ասում են ձև չկա Վովան ա ասել, գժված գնում եմ գայի, ասում եմ գտեք Վովաին, տուգանք գրեք, տանեմ մեքենաս, կնունքը վաղն ա երեխեքիս, ասում ա տարբերակ չկա, Վովան ա ասել, ասում եմ լսեք ստեղ կքնեմ, տուն չեմ գնա, գտեք Վովին։

Մի 6, 10 ժամ ետքը ինչ որ զամ են գտնում, ասում են կնունք ա բանա, հանցագործ չի, մի բան ասեք ավտոն տանք գնա, մի օր հետո ասում են արի տար, ուրախ գնում եմ ասում եմ տվեք ասում ա պտի գրենք 20 հազար նոր, ասում եմ գրեք, ասում ա ստեղ բորտ չկա ազատ, որ գրի, ասում ա ելի քաղաք մի հատ բորտ գտի, ասա Վովան ասում ա գրի 20 հազարի, գժված գալիս եմ օպերա, մի գաիշնիկ մեքենաից իջնում, շարժվում ա դեպի զուգարան, դարանակալում եմ զուգարանի մոտ ու հոպ բռնացնում եմ գայինիկին, ասում եմ՝ պարոն լեյտենանտ սրանք իմ փաստաթղթերը, խնդրում եմ 20 հազարի տուգանք գրեք Վովան ա ասել, ասում ա հարգելիս ձեռ ես առնում, ասում եմ չէ հարգարժանս, հորս արև գրի 20 հազար կնունքի պիտի հասնեմ, էս լեյտենանտը հավանաբար գժի տեղ ա դնում ինձ, կապվում ա փոս, ենտեղից ասում են որ Վովան ա ասել, արխաին գրի։

Էս լեյտենանտս գրում ա :

Շարունակելի` ձեր Մավ