Գլխավոր Շոուբիզնես Լիլի Մորտոն հղի՞ է․ հետևորդների հետաքրքրությունը շարժել է հայտնի շիկահերի և նրա...

Լիլի Մորտոն հղի՞ է․ հետևորդների հետաքրքրությունը շարժել է հայտնի շիկահերի և նրա սիրելիի նոր լուսանկարը.

2342

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի

իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Դիզայներ, դերասանուհի, մոդել Լիլի Մորտոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սիրելիի հետ։ Հրապարակված կադրն արված է լողափին։ Լիլին կրում է զգեստ եւ գլխաշոր, իսկ սիրելին ջերմ գրկել է նրան։

Ծովափնյա սիրառատ կադրին կից Լիլին ռուսերեն լեզվով գրել է․ «Կարեւորը գտնել այն մարդուն, որին «կգժվացնես» կյանքիդ մնացած տարիներին․․․»։

Լուսանկարին կից Լիլիի հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ մեկնաբանություններ են թողել, որոնք վերաբերել են Լիլիի հղիությանը։

«Հղի՞ եք», «Կարծում եմ շուտով բալիկ եք ունենալու», սակայն գտնվել են այնպիսինները, որոնք հերքել են դա՝ գրելով, որ կադրն ուղղակի սխալ դիրքից է արված։ Լիլին չի պատասխանել հնչեցված հարցին։

Օրերս հրապարակված կադրերում Մորտոն ներկայացել էր կապույտ բիկինիով, որը համադրել էր նուրբ վզնոցի եւ թեւնոցների հետ։ Նա վառ շպար էր ընտրել, իսկ լողազգեստը համադրել էր լայնեզր գլխարկի եւ կապույտ ակնոցի հետ։