Գլխավոր Նորություններ Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ․ պարետատունը որոշել է՝ որ դեպքում

Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ․ պարետատունը որոշել է՝ որ դեպքում

675

Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ։

Այս մասին ասվում է Միասնական տեղեկատվական հարթակի տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ

անձնական օգտագործման մեքենաներում

գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավներին, էքսկուրսիաներին, քայլարշավներին, ուղևորություններին և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությանը»։