Գլխավոր Նորություններ ՇՏԱՊ ԼՈՒՐ!!!Եթե ձեր բնակարանը վարձով եք տվել, կամ դուք եք բնակվում վարձակալությամբ՝...

ՇՏԱՊ ԼՈՒՐ!!!Եթե ձեր բնակարանը վարձով եք տվել, կամ դուք եք բնակվում վարձակալությամբ՝ իմացեք

295

«Անշարժ գույքի մասին» օրենքի համաձայն՝ անշարժ գույքի վարձակալության ժամկետը սահմանվում է վարձակալության պայմանագրով` կողմերի համաձայնությամբ: Անշարժ գույքը կարող է տրվել նաև ցմահ կամ հայեցողական վարձակալության:Վարձակալության պայմանագրով սահմանված ժամկետն ավարտվելուց հետո վարձակալված անշարժ գույքի տիրապետումն ու օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցնելը վարձակալության պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարացման համար հիմք չի հանդիսանում:    Վարձակալության պայմանագրով սահմանված վարձակալի

պարտականությունները պահպանվում են նրա կողմից անշարժ գույքի ժամկետանց տիրապետման և օգտագործման ողջ ընթացքում: Վարձակալն իրավասու է վարձակալված անշարժ գույքը փոփոխությունների ենթարկել միայն վարձակալության պայմանագրի համաձայն կամ վարձատուի գրավոր թույլտվությամբ: Վարձակալի կողմից կատարված պայմանագրով չնախատեսված կամ վարձակալի կողմից

անշարժ գույքի չթույլատրված փոփոխությունների դեպքում վարձատուն իրավասու է վարձակալից պահանջել պատշաճ ժամկետում վերականգնել անշարժ գույքի այն վիճակը, որն առկա էր մինչև փոփոխությունների իրականացումը: Նշված ժամկետում այդ պահանջը չկատարելու դեպքում վարձատուն իրավասու է լուծել պայմանագիրը:

Վարձակալը պարտավոր է թույլ չտալ վարձակալված հողի բնական վիճակի վատթարացում, բերրիության նվազում կամ անշարժ գույքի որև է այլ փոփոխություն, որը կհանգեցնի նրա արժեքի նվազեցման կամ բնութագրերի վատթարացման:

Սույն հոդվածում նշված դեպքերում վարձատուն իրավասու է լուծել վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև դիմել դատարանին անշարժ գույքին վնասող վարձակալի գործունեությունը դադարեցնելու կամ դրա անցանկալի փոփոխությունների վերացման մասին որոշում կայացնելու պահանջով:

Վարձակալության պայմանագիրը դադարելիս վարձատուն իրավասու է վարձակալից հատուցում պահանջել իրեն պատճառված վնասների և (կամ) անշարժ գույքի փոփոխման դիմաց: Վարձատուն պարտավոր չէ վարձակալին հատուցել վարձակալված գույքի բարելավման կամ փոփոխման ծախսերը, եթե դա նախատեսված չէ վարձակալության պայմանագրով: