Գլխավոր Նորություններ Լուսինե Բադալյանի կոպիտ ու դիպուկ գրառումը՝ ուղղված ՀՀԿ-ական պատգամավորներին, որը ուղղակի ջախջախեց...

Լուսինե Բադալյանի կոպիտ ու դիպուկ գրառումը՝ ուղղված ՀՀԿ-ական պատգամավորներին, որը ուղղակի ջախջախեց նրանց

141

Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ջան ու հհկ պատգամավորներ , ողջո’ւյն:

Մեզանից շատերը գնացին ռիսկի ու ոտքով֊գլխով մտան այս պայքարի մեջ, որ հաղթեն ատ ելությանը, անարդարությանը, անպատ ժելիությանը, տգիտությանը.

մի ակնթարթ թվաց, թե հաղթել ենք ։) եկե’ք հետ չբերենք դրանք։ Եկե’ք միշտ հիշենք, որ յուրաքանչյուր մարդ ունի ընտրության իրավունք , ու մեկի իրավունքը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի իրավունքը ։

Ես քաղաքագետ չեմ, բայց ինձ տանջում են հետևյալ՝ աննշան թվացող կետերը ՀՀԿ պատգամավորների վարքագծում.

Կուզենայի, որ վերանայեին ։)

  1. Դուք շարունակ( Աշոտյանն էլ նորից ասաց) ձեր խոսքի մեջ ակնարկում եք, որ կա մի բան, որ ոչ ոք չգիտի ու չեք ասի . լավ, բայց սա ժողովրդավարական երկիր է (դա ես չեմ ասում, դուք եք միշտ ասում ), ուստի`դուք իրավունք չունեք գաղտնիքներ ունենալ

ժողովրդից՝ իրեն սպա ռնացող վտա նգների մասին, իսկ եթե դա վերաբերում է ազգային անվտանգությանը, ապա արեք լուռ ու երեսով մի տվեք , բայց, իմ կարծիքով, դա պարզապես հնացած մանիպուլացիոն հնարք է, որից առաջարկում եմ խուսափել:Եթե Հայաստանին այսպիսով վտ անգ է սպ առնում, բա ինչո՞ւ չեք բացում փակագծերը, որ մենք էլ իմանանք։)

2.Մարգարիտ Եսայանն իր

սրտաճմլիկ խոսքերից մեկի ընթացքում ասել էր, որ Աստվածաշնչով էր եկել նիստի. լավ, իմ իմանալովԱստվածաշնչով գործի գնում են միայն հոգևորականները , մյուս դեպքերում դա նորմալ չէ, առավել ևս ԱԺ-ում ( մենք աշխարհիկ պետություն ենք) : Ի վերջո` մենք ձգտում ենք դեմոկրատիայի, այլ ոչ թե թեոկրատիայի :

Դա ևս մանիպուլիացիոն հնարք է, որի կարիքը չկա։

3. Իսկ եթե խոսում ենք Աստվածաշնչով, ուրեմն լավ. Աստվածաշնչի

մեջ մեծամտությունն և ինքնահավանությունը դա տապարտվում են , և այսպես`ինչու է ձեզ թվում , թե միայն դուք կարող եք հարցեր լուծել , բանակցությունների գնալ, պետության անվտանգություն ապահովել և այլընտրանք չկա : Ինչո՞ւ եք այդքան ինքնավստահ : Նախկինում մյուսներին էլ էր այդպես թվում ։)

4. Դուք անդադար շեշտում եք,

թե այս ամենն անում եք մեզ համար, ոչ թե ձեր իշխանության , այդ դեպքում ինչու է այդքան մեծ խնդիր ժողովրդի սիրելի թեկնածուին ընտրելը և ձեր մասնագիտական գիտելիքները ծառայեցնելը նրան օգնելու` Պետությունը ղեկավարելու հարցում :

5. Հակոբ Հակոբյանը վարդենիկցիների հետ հանդիպման ընթացքում ասել էր- մենք Նիկոլին

դեմ չքվեարկեցինք, քանզի դեմ էինք, դեմ քվեարկեցինք, որ ամսի ութին կողմ քվեարկենք: չգիտեմ ինչ ասել .. Ես, պարզապես որպես Հայաստանի քաղաքացի, շատ երկար կգրեի , ամենքիդ խոսքը կվերլուծեի և կբացատրեի այս չհասկացվածության պատճառները, սակայն դա գիրք կստացվեր :

Ուղղակի առաջարկում եմ քարը փեշից թափել , հարմարվել իրականությանը , թույլ տալ, որ ժողովուրդը դե յուրե գրանցի իր հաղթանակը : Դուք ձեզ համարում եք մեր տերը, ծնողական հոգատարություն եք խաղում …ես ( վստահ եմ`շատերս), երբ խաղում եմ երեխաներիս հետ, մեկ-մեկ հարմար պահը գտնում եմ,

դիտմամբ պար տվում եմ, որ երեխաներս ճաշակեն հաղթանակի բերկրանքը և մեծանան հաղթողի հոգեբանությամբ ու սովորեն պար տվել արժանապատվորեն: Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս առաջվանը չէ , անկեղծ եղեք նրա հետ , համագործակցեք, մի պայքարեք նրա դեմ : Դուք սիրում եք մեզ հետ

աֆորիզմներով խոսել , այս դեպքում՝ ես էլ կցանկանայի խոսքս եզրափակել իմ սիրած աֆորիզմով . «Եթե ձեզ թվում է, թե դիմացինը ոչխար է, մի շտապեք ուրախանալ, քանզի հանկարծ կարող է պարզ դառնալ, որ դուք ոչ թե գայլ եք, այլխոտ»: մի թերագնահատեք մեր ժողովրդին , մի պայքարեք նրա դեմ, միացեք, միասին կառուցենք մի հրաշալի պետությունմեր ու մեր երեխաների համար »: