Գլխավոր Նորություններ Սերժ Սարգսյանն ասաց, թե ինչո՞ւ է ասուլիսի վայր ընտրվել «Հարսնաքար»-ը

Սերժ Սարգսյանն ասաց, թե ինչո՞ւ է ասուլիսի վայր ընտրվել «Հարսնաքար»-ը

118

Մենք շատ լավ գիտակցում էինք, որ որոշ մարդիկ պետք է փորձեին շահարկումներ անեին, քննադատեին, բայց մեր թիմը նախընտրեց ասուլիսի մասնակիցների անվտանգությունն այդ հնչող քննադատություններից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով ասուլիսի համար ընտրված վայրի մասին:

«Մեզ համար չափազանց կարևոր հանգամանք է, որպեսզի ապահովվի ձեր և մնացածի անվտանգությունն, իհարկե, մենք շատ լավ հիշում ենք ողբերգությունը, որը տեղի է ունեցել այս հատվածներում, այո, ողբերգություն էր, բայց նաև հիշում ենք, որ այդ ողբերգությունն ունեցավ քաղաքական հետևանքներ, մենք հիշում ենք, որ տեղի ունեցավ հրապարակային դատավարություն, որ մարդիկ ստացան խիստ պահանջներ:

Ես կարծում եմ, որ բոլոր իշխանությունները չեն և բոլոր քաղաքական թիմերի ներկայացուցիչները չեն, որ պատրաստ են այդպես վարվել, իսկ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչը՝ Ռուբեն Հայրապետյանը, վայր դրեց իր մանդատը, տեղի ունեցավ դատավարություն։ Այո, ողբերգություն տեղի է ունեցել, և այդպիսի ողբերգություններից որևէ տեղ, որևէ վայր ապահովագրված չէ: Փառք տանք Աստծուն, որ նման ողբերգությունները քիչ են: Եթե մի տեղ ողբերգություն է տեղի ունեցել, պետք է խա՞չ քաշել այդ վայրի վրա,  ես այդպես չեմ համարում»: