Գլխավոր Նորություններ «Կամեռաների» առաջ արած հայտարարությունները պիտի համապատասխանեն առանց «կամեռաների» արվող հավաստիացումներին. Արարատ Միրզոյանը՝...

«Կամեռաների» առաջ արած հայտարարությունները պիտի համապատասխանեն առանց «կամեռաների» արվող հավաստիացումներին. Արարատ Միրզոյանը՝ Վիտալի Բալասանյանին

95

Հասկանում եմ, որ Արցախում մեկնարկել է նախընտարական շրջանը, բայց կառաջարկեի, որ մեր գործընկներն առաջ չընկնեին իրադարձություններից, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը:

«Ընդհանրապես, այս և պարոն Բալասանյանի մնացած հայտարարությունների մասով կոչ կանեի, որ «կամեռաների» առաջ հնչեցված հայտարարությունները համապատասխան լինեին առանց «կամեռաների» արվող հավաստիացումների: Այսքանը, թերևս, թույլ տվեք այլևս գայթակղությանը չտրվել», – ասաց Միրզոյանը՝ նշելով, որ ավելի մեկնաբանություն չի ուզում անել:

Արցախի Հանրապետության նախագահ Աշոտ Ղուլյանն էլ իր հերթին նշեց, որ որևէ հակասություն կողմերի մեջ չկա և ՀՀ ու Արցախի հարաբերությունների մեջ չկա սրացում: Ղուլյանն ընդգծեց՝ բնական է, որ աշխատանքային հարցերում կարող են լինել տարաձայնություններ, մինչդեռ դա չի կարող նսեմացնել երկկողմանի հարաբերությունները:

«Կարևոր է, որ մենք հասկանանք, որ մարդիկ կարող են ունենալ մասնավոր կարծիքներ: Սա էլ է մեր նոր ժամանակների արդյունքը, երբ ամեն մարդ ազատ է իր տեսակետը ներկայացնելու համար, բայց դրա համար նաև հետևանքներ էլ կան», – ասաց նա:

Հիշեցնենք, որ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նշել էր, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումները՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին պետք է հարգվեր: