Գլխավոր Նորություններ Հայաստանում տեղ չունեն սորոսականները. ողջ հայությանը կոչ ենք անում պատրաստվել անզիջում պայքարի....

Հայաստանում տեղ չունեն սորոսականները. ողջ հայությանը կոչ ենք անում պատրաստվել անզիջում պայքարի. Վահագն Չախալյան

154

Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանում տեղ չունեն սորոսականները:

Մերժելով Ստամբուլյան Կոնվենցիան, դատապարտելով Լանզարոտեի կոնվենցիայի անօրինական հաստատումը ՀՀ Աժի կողմից, պահանջելով այլասերության եւ ամոթի ՀՀ յոթերորդ գումարման Ազգային Ժողովի լուծարումը եւ ՀՀ նախագահի հրաժարականը, պահանջելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայատյաց քաղաքականության դադարեցումըմենք իրականում պայքարում ենք սորոսականության եւ դրա հայատյաց դրսեւորումների դեմ: Սորոսականության խորամանկ համակարգը պետք է զսպվի, իսկ նրա Հայաստանյան ներկա պատասխանատուները՝ կանգնեն օրենքի առաջ, որովհետեւ նրանք ամեն օր, ամեն ժամ ջանասիրաբար փորձում են քայքայել հայության հիմքերը, ՀՀ սահմանադրությունը եւ ազգի ողնասյունը՝ ազգային ավանդական արժեքները:

Սիրելի կամքականնե‘ր, դաշնակից ուժեր եւ սատարողներ, մեր պայքարը զիջում չունի, սակայն, մենք տուրք չենք տալու պառակտմանն ու անհանդուրժողականությանը: Մեր պայքարը նպատակային է, զուսպ եւ օրինապաշտ եւ մենք չենք ծառայելու քաոսին: Մենք վերջնաժամկետ ենք ներկայացրել Արայիկ Հարությունյանին, այդ ժամկետից օգոստոսի 23-ից հետո սպասվող պայքարին նայում ենք պատասխանատվության զգացումով: Իսկ ՀՀ պետական համակարգին, իրավապահ մարիններին եւ հայրենասեր բոլոր պաշտոնյաներին դիմում ենք հարգանքով եւ բարեկամաբար: Մենք հասկանում ենք, որ մեր նկատմամբ շարունակական բռնություն եւ անօրինականություն կիրառելու հրաման արձակողներին սադրում են նույն սորոսականներն ու նրանց` մեր երկիր մուտքի արտոնություն տվողները: Նրանք, խոստանում ենք, կկանգնեն օրենքի առաջ, սակայն մենք հարգում ենք եւ մեր գործողությունների ժամանակ զսպվածությամբ եւ բարեկամաբար կվերաբերվենք իրենց ծառայությունը կատարող իրավապահ միավորներին:


Այս պահին լիահույս ենք, որ Արայիկ Հարությունյանը կանսա մեր հորդորներին, անմիջապես կկազմակերպի քննարկումներ եւ կվերանայի բոլոր ապազգային ծրագրերը, սակայն մեր անդամներին, բարեկամներին եւ ողջ հայությանը կոչ ենք անում պատրաստվել անզիջում պայքարի, որի արդյունքում, սորոսականությունն ու նրա հայատյաց քաղաքականությունը, խոստանում ենք, կամ կգործեն ազգային արժեքների պահանջով կամ կդադարեն գոյություն ունենալ Հայաստանում:
Վահագն Չախալյան