Գլխավոր Շոուբիզնես Հասմիկ Կարապետյանի որդու առաջին լուսանկարը

Հասմիկ Կարապետյանի որդու առաջին լուսանկարը

264

Երգչուհի Հասմիկ Կարապետյանի ամուսինը՝ երաժիշտ Շանթ Կիրմիզյանը, Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է որդու` 4 ամսական Գրիգորի առաջին լուսանկարը և մակագրել «Իմ որդին» բառակապակցությամբ` թարգմանված հինգ լեզվով:

Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում Հասմիկն ասել էր, որ որդին արդեն ճանաչում ու սիրում է իր ձայնը: Նրա խոսքով` հղիության ընթացքում երգեր է երգել Գրիգորի համար, քանի որ վոկալ է դասավանդել:

Նա նաև ասել էր, որ դուստրը` 3,5 տարեկան Տաթևը, եղբոր հանդեպ մանկական խանդի զգացում ունի, մեկ անգամ նույնիսկ ջուր է լցրել Գրիգորի վրա, սակայն մայրիկն ամեն բան անում է, որպեսզի դուստրը հաղթահարի խանդի զգացումը:

Աղբյուրը՝ Tert.am Life