Գլխավոր Նորություններ Կսկսեն իրականանալ Հայաստանի վերաբերյալ Նոստրադամուսի կանխատեսումները. Հայաստանն անզիջում առաջնորդ կունենա

Կսկսեն իրականանալ Հայաստանի վերաբերյալ Նոստրադամուսի կանխատեսումները. Հայաստանն անզիջում առաջնորդ կունենա

1480

«Իննը բան, որոնք կկատարվեն Հայաստանի և հայերի հետ առաջիկա տարիների ընթացքում»…Այս վերտառությամբ գրությունը դեռևս 2014 թվականին հայտնվեց հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանի ֆեյսբուքյան պրոֆիլի պատին՝ իր վրա սևեռելով հարյուրավորների ուշադրությունը։ Գրառումից տարիներ են անցել և ժամանակը ցույց է տվել, որ Հայկ Կիրակոսյանի կանխատեսումներն աստիճանաբար իրականություն են դառնում։ 

Հեքիաթասացի հայտնի գրառման մեջ դեռևս 2014 թվականին մասնավորապես նշվում էին հետևյալ դրույթները՝ Հայաստանի բնակչությունը կեռապատկվի` հասնելով 5-6 միլիոնի, կսկսվի հայրենադարձության հզոր ալիք, իրենց հայ համարողների թիվն աշխարհում կհասնի 27 միլիոնի, ծնելիության միջին ցուցանիշը 2-3-ից կհասնի 5-6-ի, կփակվի երկու նախարարություն, Հայ Առաքելական Եկեղեցին նորովի կդրսևորվի որպես Ազգային Հոգևոր կառույց, կսկսեն պետականացվել հանքերը, Չինաստանը Հայաստանի համար կդառնա նույնքան կարևոր ստրատեգիական գործընկեր, որքան Ռուսաստանը` որոշ դեպքերում նաև առավել, լրջորեն կամրապնդվեն հայ-հրեական հարաբերությունները, ինչը խիստ բարենպաստ կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, Հայաստանում կսկսվեն միջուկային զենքի պատրաստմանն ուղղված կոնկրետ քայլեր, որին կաջակցեն մի շարք գերտերություններ, Թուրքիան կսկսի հայկական հողերի աստիճանական վերադարձման գործընթացը, Հայաստանում կհայտնագործվի և կարճ ժամանակում կիրառության մեջ կդրվի բացառապես նոր` հոգեբանական (психотрон) զենք, Հայաստանում կկառուցվի կամ կվերականգնվի նոր մուսուլմանական կառույց, համաշխարհային բլոկբաստեր կդառնա հայ ընտանիքի մասին պատմող մի ֆիլմ, Հայաստանում փաստացիորեն կդադարեն գործել բոլոր քաղաքական կուսակցությունները, դառնալով բացարձակ անկուսակցական պետություն, Հայաստանը կսկսի պետական մասշտաբներով խմելու ջուր վաճառել ողջ տարածաշրջանին, կսկսեն իրականանալ Հայաստանի և հայերի վերաբերյալ Նոստրադամուսի և մի շարք այլ հանրահայտ պայծառատեսների կանխատեսումները։

Թվարկված բոլոր կետերի վերաբերյալ «Փաստինֆո»-ն մեկնաբանություններ է ստացել հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանից։ Առավել հետաքրքրական էր հարցը՝ որտեղի՞ց Հայկ Կիրակոսյանին ինֆորմացիայի այս հսկա բազան, որոնցից մի քանիսն, ի դեպ, արդեն իսկ իրականություն են դարձել։ Մեր հարցին ի պատասխան Հայկ Կիրակոսյանը տալիս է, թերևս, ամենաանսպասելի պատասխանը՝ գիտելիքները տրվում են բացառապես հեքիաթներից և, իհարկե, մեր ազգային էպոսից.«Եթե ինձ ասեն, որ հեքիաթներն անցյալի մասին են, ես կհակադարձվեմ՝ պնդելով, որ դրանցում բացառիկ ապագա կա։ Բոլորիս հայտնի հայելին, որի միջոցով հեքիաթի հերոսը տեսնում է մեծ հեռավորության վրա գտնվող իր հիվանդ հորը, այսօր արդեն բոլորիս գրպանում է, բայց, արի ու տես, որ այդ հայելու մասին հեքիաթները պատմում էի դեռևս 5000 տարի առաջ։

Եթե այսօրվա երեխան կարդա Ժյուլ Վերնի հեքիաթները պետք հարց տա ծնողին՝ իսկ ո՞րն է այստեղ ֆանտաստիկան, որովհետև այլևս չկա մի բան, որը Ժյուլ Վերնը գրում էր՝ որպես ֆանտաստիկա, և այսօր ժամանակակից մարդը դրանով չի ապրում։ Ուրեմն, այսօր հեքիաթների միջոցով մենք կարող ենք տեսնել, թե վաղն ուր ենք հասնելու և, թե երեք ճանապարհներից, որ հեքիաթներում հաճախ է հանդիպում, որը պետք է ընտրենք։

Այս ուղղորդումը չափազանց կարևոր է հատկապես բոլոր պետական այրերի համար, որովհետև այն պետական պաշտոնյաներն, ովքեր ունեն միայն իրականության աշխարհի խորհրդատուներ ու օգտվում են միայն արդեն պատրաստի տնտեսական- քաղաքական մոդելներից, ապագայի աշխարհում չափազանց ծանր վիճակում են հայտնվելու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանը և խորհուրդ տալիս՝ ամեն օր հեքիաթ կարդալ, նույն հեքիաթը՝ մի քանի անգամ ու վերլուծել, թե ի՞նչ տեղեկատվություն է իրենց փոխանցվում ամեն անգամ նույն հեքիաթը կարդալուց։

Հայկ Կիրակոսյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում․

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո