Գլխավոր Նորություններ Հայտնի ըմբշամարտիկն իր հարսանիքի ժամանակ դուրս է վռնդել հարսնացուին․ մանրամասներ տհաճ միջադեպից

Հայտնի ըմբշամարտիկն իր հարսանիքի ժամանակ դուրս է վռնդել հարսնացուին․ մանրամասներ տհաճ միջադեպից

1459

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում քննարկվում է հայտնի ըմբշամարտիկ Զարուբեկ Սիդակովի հարսանյաց արարողության ընթացքում տեղի ունեցած սկանդալը։ Հիշեցնենք, որ Զարուբեկը հենց հարսանիքի ընթացքում դուրս է վռնդել իր 25-ամյա սիրելիին՝ Մադինա Պլիևային։
Նշենք, որ հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել դեռ օգոստոսի սկզբին, սակայն դրա ընթացքում կատարված այս միջաեպի մասին հայտնի է դարձել միայն օրեր առաջ։ Հարսանիքին հրավիրված է եղել 500 մարդ, խնջույքի վրա ծախսվել է 8 միլիոն ռուբլուց ավելի գումար։

Անախորժությունները սկսվել են այն պահին, երբ հարսանյաց խնջույքի ընթացքում հյուրերը սկսել են պորնոգրաֆիկ բնույթի նամակներ ստանալ։ 18+ տեսանյութերի գլխավոր հերոսուհին եղել է հարսնացուն։
Տեսանյութում նաև ասվել է, որ վերջինս զբաղվել է մարմնավաճառությամբ ու եղել է միլիարդատիրոջ սիրուհի։ Այս տեսանյութը դիտելուց հետո Զարուբեկը դուրս է վռնդել Մադինային։ Նշվում է, որ արաողության ժամանակ խայտառակված աղջիկը փորձել է ինքնասպանության դիմել, բայց նրան ժամանակին հասցրել են հիվանդանոց։ Հիվանդանոց են տեղափոխել նաև հարսնացուի հորը, ում առողջական վիճակն այդ ամենից հետո կտրուկ վատացել է։