Գլխավոր Նորություններ Աղջիկ, ով չի պատասխանել Ռոնալդուի նամակին, ընթրել է Հեմիլթոնի հետ և շփվում...

Աղջիկ, ով չի պատասխանել Ռոնալդուի նամակին, ընթրել է Հեմիլթոնի հետ և շփվում է Նեյմարի հետ (լուսանկարներ)

2105

Վիկի Օդինցովան ռուս մոդել է, ով ինստագրամի իր էջում ունի ավելին քան 5 միլիոն հետևորդ: Օդինցովան հայտնվել է այնպիսի ամսագրերի շապիկին, ինչպիսին «Playboy»-ն է, նա մինչև անգամ սիրավեպ է ունեցել ռուս հայտնի փոփ երգիչ Եգոր Կրիդի հետ:

Օդինցովայի մասին գրել են նաև անգլիական պարբերականները. պտտվում էին շշուկներ, որ նա սիրավեպեր է ունեցել « ՊՍԺ»-ի հարձակվող բրազիլացի Նեյմարի, Mercedes-ի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնի հետ, անգամ չի պատասխանել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նամակին:

На изображении может находиться: 1 человек, обувь и на улице

PeopleTalk հաղորդման շրջանակներում Օդինցովան պատմել է՝ ինչ հարաբերություններ է ունեցել մարզիկների հետ:

Կրիշտիանու Ռոնալդուի նամակին չի պատասխանել ու ջնջել է նամակը.

«Այս պատմությունը մի մեծ հարց դարձրին: Եվրոպայում բոլորը խոսում էին այն մասին, որ ոմն Վիկտորիա Օդինցովա չի պատասխանել աշխարհահռչակ մարզիկ Կրիշտիանու Ռոնալդուի նամակին»:

2019թ.-ի դեկտեմբերին Կարեն Ադամյանին տված հարցազրույցում Վիկին խոստովանել էր, որ Ռոնը հավանել է իր նկարներն ու գրել իրեն, բայց ինքը ջնջել է նամակը. 

«Ինձ թվում է՝ նրանք բոլորը գեղեցիկ աղջիկներին գրում են նույն նամակը, ով «կպատասխանի, կպատասխանի», ինչից հետո լավ ժամանակ կանցկացնեն: Ես անգամ գիտեմ՝ իմ ծանոթներից ում է նա անձնական նամակ գրել»:

Նեյմարի հետ ծանոթացել ենք ինստագրամում, հիմա միմյանց շնորհավորում ենք առիթների ժամանակ. 

« Նեյմարի հետ պարզապես ծանոթացել ենք, գիտենք միմյանց, հետևում ենք իրար ինստագրամում, շնորհավորում տոների, առիթների ժամանակ»:

Ադամյանի հետ զրույցում Օդինցովան ասել է, որ Նեյմարի նամակին պատասխանել է, քանի որ նա Լուիս Հեմիլթոնի ընկերն է:

Լուիս Հեմիլթոնի հետ եղել է սիրավեպ, սակայն հիմա պարզապես ընկերներ ենք.

Օդինցովային հրավիրել էին հյուր F1 Mercedes-ի խումբ, ինչից հետո նա ընթրել է Լուիս Հեմիլթոնի հետ: ՇՇուկներ էին պտտվում, որ նրանց մեջ սիրավեպ կա, ինչը հետագայում պարզվեց սուտ չէ:

«Կան մարզիկներ, որոնց հետ ես իսկապես ընկերացել եմ ու մինչև հիմա էլ պահպանում եմ շփումը: Լուիսի հետ մենք ծանոթացել ենք 4-5 տարի առաջ, մենք շփվում ենք, ունենք հրաշալի հարաբերություններ, շնորհավորում ենք միմյանց առիթների կապակցությամբ, զանգահարում ենք միմյանց: Այո՛, ես ընթրել եմ նրա հետ, ինչ-որ մի փուլից մեր հարաբերությունները վերածվեցին ռոմանտիկ հարաբերությունների»:

Բայց հետո այնպես ստացվեց, որ ես ապրում եմ Ռուսաստանում, իսկ ինքըէ այնտեղ, դրա համար էլ մեր սկսեցինք պահպանել լավագույն հարաբերությունները, զանգել իրար, նամակագրության մեջ լինել, միմյանց հրավիրել սուրճի»:

Օդինցովայի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ իրեն գրել են ֆուտբոլիստներ, անգամ նա ֆուտբոլիստներից մեկի հետ սիրային հարաբերությունների մեջ է եղել. «Տեսնում եմ անձնական նամակներիս մեջ կան ֆուտբոլիստների գրածներ, սակայն ես այդ նամակները չեմ բացում: Ինչու՞, որովհետև ես չեմ սիրում ֆուտբոլ: Այո՛, իմ կյանքում եղել է մի շրջան, որ ես իսկապես հետաքրքրվում էի ֆուտբոլով»:

Հարցին՝ հնարավոր է՞, որ ինքը ռոմանտիկ հարաբերությունների մեջ  է եղել ռուս ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովի հետ, ինչին ի պատասխան մոդելը ծիծաղելով ասել է. «Չգիտեմ»:

Մարիամ Հակոբյան Goaltv24.am