Գլխավոր Նորություններ Մանկատանը հյուծված 2 տարեկան երեխա են հայտնաբերել. երեխայի գանգը դեֆորմացվել է նույն...

Մանկատանը հյուծված 2 տարեկան երեխա են հայտնաբերել. երեխայի գանգը դեֆորմացվել է նույն դիրքով պառկած մնալուց

376

Ղրիմի մանկատանը, որը նախատեսված է կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով եւ հոգեկան խանգարմամբ երեխաների համար, հայտնաբերվել է հյուծված երկամյա երեխա: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «մեր հույսը» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջին:

Նշվում է, որ երեխայի մոտ ֆիքսել են ռախիտ, ինչպես նաև գանգի դեֆորմացիա, որն առաջացել է երեխային՝ անընդհատ նույն դիրքով պառկած թողնելու արդյունքում: Տղան չի կարող կանգնել, նստել, քայլել եւ խոսել: Փոքրիկին արդեն հոսպիտալացրել են, այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Ղրիմի Հանրապետության դատախազությունը ստուգումներ է կազմակերպել երեխայի ոչ պատշաճ խնամքի փաստով: Վերահսկողական գերատեսչությունը գնահատական կտա այն պայմաններին, որոնցում պահվում են մանկական հաստատության սաները։ Այս մասին հայտնում է տեղական դատախազության կայքը։