Գլխավոր Շոուբիզնես Վաչե Թովմասյանը վերջապես խոսեց իր ամուսնալուծության լուրերի մասին

Վաչե Թովմասյանը վերջապես խոսեց իր ամուսնալուծության լուրերի մասին

459

Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը և կինը՝ դիզայներ, լրագրող Գայանե Մանուկյանը, ամուսնալուծվել են։

Այս թեմայով պարզաբանում ստանալու նպատակով Tert.am Life-ը կապ հաստատեց Վաչեի հետ։ Ի պատասխան մեր հարցին՝ նա ասաց․ «Այդ տեղեկությունն ընդհանրապես հավաստի չէ։ Ինչ ուզում, գրում են։ Ինստագրամով ինչ-որ բան են ման գալիս, հետո դրա հիման վրա հրապարակում են անում»։

Նշենք, որ ավելի վաղ Գայանեն և Վաչեն Ինստագրամում դադարել էին հետևել իրար, այսօր նրանք կրկին միմյանց հետևորդների ցանկում են։Վաչեն և Գայանեն ամուսնացել են 2013 թվականին, նրանց դուստրը՝ Միան, շուտով կդառնա 3 տարեկան։

tert.am