Գլխավոր Նորություններ Ալեն Սիմոնյանի լուսանկարը ՔՊ գրասենյակի պատին փակցնողը Վարդգես Գասպարին էր. ինչ էր...

Ալեն Սիմոնյանի լուսանկարը ՔՊ գրասենյակի պատին փակցնողը Վարդգես Գասպարին էր. ինչ էր նա պահանջում այս ակցիայով (տեսանյութ)

68

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ժամանակ ակտիվիստ Վարդգես Գասպարին եկավ և գրասենյակի պատին փակցրեց Ալեն Սիմոնյանի լուսանկարով պաստառ, որի վերևի մասում գրված է. «Նոր Հայաստանում պետության հիմքերը խարխլող առաջին բարձրաստիճան պաշտոնյան»։

Պաստառը փակցնելուց հետո գրասենյակի աշխատակիցը դուրս եկավ և հեռացրեց այն։

Լուսանկարը փակցնելու պատճառների մասին Գասպարին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։ Նրա խոսքով նման ակցիա իրականացնելու պատճառը Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ փողոցում տեղի ունեցած միջադեպն է։ Գասպարին կարծում է, որ նախաքննությունը ճիշտ չի իրականացվել, որի հետևանքով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակցին, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնյային. «Սա պետության հիմքերը խարխլող մոտեցում է, որը անթույլատրելի է»։

Նա նաև նշեց, որ իր ձեռքում գտնվող պաստառը փակցնելով ավարտում է իր ակցիան։ 

Опубликовано Vartgez Gaspari Понедельник, 24 августа 2020 г.