Գլխավոր Նորություններ Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը ջնջել իր ՖԲ օգտահաշիվը. Ումի՞ց պետք է ներողություն...

Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը ջնջել իր ՖԲ օգտահաշիվը. Ումի՞ց պետք է ներողություն խնդրեր

54

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Առավոտից քննարկվում է առողջապահության վայ-նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան օգտահաշվի անհետանալու հարցը։
Բազմաթիվ վարկածներին շրջանառվեցին՝ հրաժարականից մինչև հարցաքննություններ։
Բանն այն է, որ Արսեն Թորոսյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով պարտավոր է «Սուրբ Գրիգոր Լուսավորի» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանից ներողություն խնդրել և դա պարտավոր է անել իրեն պատկանող պաշտոնական էջում ուղիղ եթերի միջոցով։

Եթե Թորոսյանի ակտիվ սոցկայքայինկյանքից հեռանալը պայմանավորված է դրանով, ապա հիասթափեցնեմ նրա սազանդարներին․ ներողություն խնդրելու պարտավորությունը նա պետք է կատարի աներկբայորեն, էջի բացակայության դեպքում ԶԼՄ-ով կամ հանրամատչելի այլ տարբերակով։

Հա, ի դեպ, ի գիտություն պարոն նախարարի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելու համար»։