Գլխավոր Նորություններ Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցով կուսակցության վարչության հրատապ նիստ է հրավիրել,...

Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցով կուսակցության վարչության հրատապ նիստ է հրավիրել, իսկ Թորոսյանը կանչվել է ԱԱԾ

124

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան լուրջ միջադեպ է գրանցվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Փաշինյանը Թորոսյանին ասել է, որ վերջինս տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, նրան մեղադրել է վատ նախարար լինելու մեջ։ Արսեն Թորոսյանն էլ ասել է՝ «ինձնից լավ աշխատող ունես, բեր թող աշխատի»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց վեճն այնքան է թեժացել, որ անցել են անձնական վիրավորանքների, որից հետո Թորոսյանը սկսել է ակնարկներ է արել վարչապետի առողջականի մասին, իսկ վերջում դիմելով Ավինյանին՝ ասել է «տիրություն արեք ձեր հիվանդին» ու հեռացել է:

Միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը Թորոսյանի պաշտոնանկության հարցով կուսակցության վարչության հրատապ նիստ է հրավիրել, իսկ Արսեն Թորոսյանն այդ ընթացքում կանչվել է ԱԱԾ։