Գլխավոր Նորություններ Պապի կողմից դաժան ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել...

Պապի կողմից դաժան ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է

1152

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամլո խոսնակ Գև Դերձյանը ֆեյսբուքյան իր էւում գրում է.

«Ցավով հայտնում եմ, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: 
Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարք»: