Գլխավոր Նորություններ Տուժածներից մեկը 50-ամյա տղամարդ է, նա այրվածքներ ունի, ծայրահեղ ծանր է. մանրամասներ...

Տուժածներից մեկը 50-ամյա տղամարդ է, նա այրվածքներ ունի, ծայրահեղ ծանր է. մանրամասներ տուժածների վիճակից. ՈՒՂԻՂ

324

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Մյուս տուժածը` տղամարդը 50 տարեկան է, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Նշենք, որ դեպքի վայր է այցելել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ծանոթացել իրավիճակին: Այս պահին բուժօգնությանն առնչվող հարցերը տեղում համակարգում է նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

Ռայնիսի փողոցում հերթապահում է շտապօգնության 3 մեքենա և անհրաժեշտության դեպքում տեղում օգնություն ցույց տալիս քաղաքացիներին:

Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: