Գլխավոր Շոուբիզնես Մանրամասներ դերասանուհի Շուշան Երիցյանի և Արթուր Ալեքսանյանի հարաբերությունների մասին

Մանրամասներ դերասանուհի Շուշան Երիցյանի և Արթուր Ալեքսանյանի հարաբերությունների մասին

173

«Բնականաբար, ես ճանաչում եմ Արթուրին։ Մենք հանդիպել ենք տարբեր միջոցառումների ժամանակ, մեր միասին լուսանկարներն արվել են միջոցառումների ժամանակ։ Դրանից ավելի մտերմություն մեր միջև, բնականաբար, չկա։ Որտեղ էլ միմյանց տեսնենք, բնականաբար, կարող ենք բարևել և անցնել։ Մարդկանց հետ սովորական ծանոթ լինելը չի կարող նման նյութի հիմք հանդիսանալ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասել է դերասանուհի Շուշան Երիցյանը: 

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե Շուշան Երիցյանը, Տաթև Սարգսյանը և իրենց ընկերուհին Արթուր Ալեքսանյանի և նրա ընկերների հետ միևնույն օդանավով մեկնել են Մոսկվա։ Ըստ հրապարակման` օդանավում նրանք սառը հարաբերություններ են ունեցել, իսկ Մոսկվայում վայէջքից հետո դարձել են մտերիմ զույգեր։

Ըստ դերասանուհու` այս նյութը կապ չունի ճշմարտության հետ։ Ես և Արթուրը երբեք անհատական հանդիպում էլ չենք ունեցել։ Մենք ուղղակի ճանաչում ենք իրար, նույնիսկ, մտերիմ չենք»,- ասել է դերասանուհին։