Գլխավոր Նորություններ Ինչպես է փլատակների տակից դուրս բերվել մահացած քաղաքացու դին. Տեսանյութ

Ինչպես է փլատակների տակից դուրս բերվել մահացած քաղաքացու դին. Տեսանյութ

310

Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային բնակելի շենքում։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

Փրկարարների կողմից իրականացվել է 19 քաղաքացու տարհանում շենքի փլուզված հատվածից և հարակից բնակարաններից՝ օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ։

Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր:

Ժամը 13։01-ին փրկարարները փլատակների տակից դուրս են բերել, նախնական տվյալներով, Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։