Գլխավոր Նորություններ Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են բեմադրված տեսանյութ, որում սպա Գուրգեն Ալավերդյանը «խոստովանում է»

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են բեմադրված տեսանյութ, որում սպա Գուրգեն Ալավերդյանը «խոստովանում է»

215

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են բեմադրված տեսանյութ, որում գերեվարված սպա Գուրգեն Ալավերդյանը «խոստովանում է»:

Տեսանյութում, որը հայտնվել է ադրբեջանական մի շարք կայքերում Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների ջանքերով, ավագ լեյտենանտ Գուրգեն Ալավերդյանը պատմում է, որ ծնվել է 1989 թվականի օգոստոսի 14-ին Գեղարքունի մարզի Մարտունի քաղաքում, 2015 թվականից որպես սպա ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ալավերդյանը մի քանի անգամ կրկնում է «գրավյալ Քարվաճառ» արտահայտությունը, հայտնում է, որ իր հրամատար Վազգեն Վարդանյանի հետ «դիվերսիոն հարձակումներ է իրականացրել»:

Նա նաեւ ափսոսանք է հայտնում, որ ծառայել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներում», եւ որ ՀՀ ԶՈւ-ում «իր նման մարդիկ շատ են»: «Ցանկանում եմ մնալ այս երկրում եւ օգտակար լինել Ադրբեջանին»,-ասում է Ալավերդյանը՝ հավելելով, որ «հայերը հաղթելու որեւէ հնարավորություն չունեն»: