Գլխավոր Նորություններ ՔՊ-ի հիմնադիր անդամներից Արման Դավթյանն անդամագրվել է «Հայրենիք» կուսակցությանը

ՔՊ-ի հիմնադիր անդամներից Արման Դավթյանն անդամագրվել է «Հայրենիք» կուսակցությանը

85

ՔՊ-ի հիմնադիր անդամներից Արման Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որոշում եմ կայացրել անդամակցել ՀԱՅՐԵՆԻՔ կուսակցությանը։

Հանդիսացել եմ ներկայումս իշխանության ղեկին գտնվող ՔՊԿ-ի հիմնադիր անդամ (մինչև զինվորական ծառայության անցնելը) և այսպես կոչված «հեղափոխության» համակիրներից ( չշփոթել «զոմբիի» հետ)։
Բայց….
Հիմա չեմ ուզում նշել հիասթափությանս պատճառները, քանի որ դրանք տասնյակներ են, եթե ոչ հարյուրներ և բոլորս քաջատեղյակ ենք։

Համոզված եմ, որ ՀԱՅՐԵՆԻՔ կուսակցությունը այն նոր և կարող քաղաքական ուժն է, որը ժողովրդի աջակցությամբ ի վիճակի է վերջ դնել ներկայիս իշխանությունների հակապետական և ապազգային գործունեությանը։
Նշեմ նաև, որ գործունեությունս ծավալելու եմ Արարատի մարզային գրասենյակում»։