Գլխավոր Նորություններ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 203-ով՝ հասնելով 43 270-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 203-ով՝ հասնելով 43 270-ի

19

Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 203 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ, 1 մարդ մահացել է այլ պատճառով: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Այսպիսով՝ օգոստոսի 27-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 43270 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 5153 մարդ, կատարվել է 200507 թեստավորում, առողջացել է 36988 վարակված։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 864 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 265-ն են: