Գլխավոր Նորություններ «Ադրբեջանական տիրույթում մի հետաքրքիր լուսանկար է հայտնվել». Ալեն Ղուլյան

«Ադրբեջանական տիրույթում մի հետաքրքիր լուսանկար է հայտնվել». Ալեն Ղուլյան

192

Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական տիրույթում մի հետաքրքիր լուսանկար է հայտնվել։ Հուլիսին սպանված՝ Ադրբեջանի զինված ուժերի գեներալ Փոլադ Հաշիմովը կանգնած է Տ-72 տանկի վրա և դրա վրա ինչ-որ բան է դիտարկում։ Տանկը խոցված է, կամ էլ թաքստոցին շատ մոտիկ հեռավորության վրա արկ կամ հրթիռ է պայթել, քանի որ աշտարակի վրա բավական չափով հող կա թափված, իսկ նշանառուի «լյուկը» սևացած է։

Լուսանկարը 2016-ի ապրիլից չէ, քանի որ Հաշիմովը գեներալ-մայորի ուսադիրներով է, իսկ գեներալի կոչումը նա ստացել է 2019-ի հունիսին։ Լուսանկարը հավանաբար արվել է 2020-ի հուլիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ։ Նշեմ, որ Հաշիմովն սպանվել է հուլիսի 14-ին»։