Գլխավոր Նորություններ Հանցագործները կրակ են բացել ավտոբուսի ուղղությամբ. կան զոհեր և առևանգվածներ

Հանցագործները կրակ են բացել ավտոբուսի ուղղությամբ. կան զոհեր և առևանգվածներ

652

Խարկովի մերձակայքում ավազակները կրակել են ավտոբուսի վրա, որը տեղափոխվում էր «Հայրենասերներ՝ հանուն կյանքի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:

Այս մասին իր ֆեյսբուքում հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը:

Նրա խոսքով՝ ավազակները սպանել են երկու մարդու, մեկին էլ վիրավորել: Նրանք առևանգել են նաև մեկ անձի, որի ինքնությունը չի նշվում:

Իր հերթին, «Ընդդիմության հարթակ. Հանուն կյանքի»-ի պատգամավոր Իլյա Կիվան հայտնում է, որ մի քանի մարդ առևանգվել է: