Գլխավոր Նորություններ Ուշադրություն. բոլոր նրանց, ովքեր ունեն կապույտ անձնագիր. տեղեկացեք, որ…

Ուշադրություն. բոլոր նրանց, ովքեր ունեն կապույտ անձնագիր. տեղեկացեք, որ…

5033

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի ոստիկանությունը մտադիր է կանոնակարգել ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ մուտք եւ ելքի հետ կապված հարաբերությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրենքով հստակ կնախատեսվեն այն պահանջներն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ կլինեն անչափահասների՝ ՀՀ-ից ելքի համար: Պարզվում է, որ ներկայումս ՀՀ

քաղաքացիների՝ Հայաստան մուտք գործելու եւ ելքի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ անչափահասների մասով, հստակ եւ ամբողջական օրենսդրական կարգավորում չունեն: Բացի այդ, պարտապանների հետախուզման գործառույթների իրականացման գործընթացում ոստիկանության մասնակցությունը նույնպես հստակ կանոնակարգված չէ, ամրագրված չեն նաեւ

հետախուզվող պարտապանների՝ ՀՀ-ից ելքի հետ կապված հարցերը: Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանությունն այս թեմայի շուրջ օրինագծերի փաթեթ է քննարկման դրել եւ առաջարկում է լրացնել նշված օրենսդրական բացը:

Բացի այս, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում կավելանա անձնագիրը տրամադրելը մերժելու նոր հիմք, մասնավորապես՝ անձնագիր չի տրամադրվի այն անձնաց, ովքեր հետախուզվում են հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ նույնականացման քարտ նույնպես չի տրամադրվի անձին՝ հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա հետախուզման մեջ գտնվելու դեպքում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։