Գլխավոր Նորություններ Ինչպես է հարսանիքի ժամանակ մասնակիցներից մեկը «պլան» առաջարկել Վլադիմիր Գասպարյանին. Լևոն Բարսեղյանի...

Ինչպես է հարսանիքի ժամանակ մասնակիցներից մեկը «պլան» առաջարկել Վլադիմիր Գասպարյանին. Լևոն Բարսեղյանի պատմությունը

209

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր պատմեցին
Վովայի իր լավ վախտերով հարսանիքում է լինում։ Մեկը ելնում է դուրս, տեսնում է կանգնած ծխում է, դեմքը ծանոթ է թվում, մոտենում է, հասկանցում, որ մոտը պլան կա, ասում է՝ լցնե՞մ, Վովան, թե՝ դավայ։ Սա լցնում է, իրար հետ ջիգյարով մի քանի ղուլաբ են առնում, Վովաս չի դիմանում, թե բա՝ գիտե՞ս ես ով եմ։ Էս հարսանքավորը, ասում է․- ով ե՞ս, որ, դեմքդ ծանթ է։ -Ասում է՝ ես Վովան եմ Վովան։ Էս մարդը, թե՝ ի՞նչ Վովա․․․, Սա էլ, թե ոստիկանապետն եմ, արա՜ ․․․։ Էն մարդը, թե․-Է՞դ տեսակ կայֆ է տվել հա՞, փաստորեն ․․․»: