Գլխավոր Նորություններ Ծնողական աղոթքի զորությունը. Անպայման կարդացեք

Ծնողական աղոթքի զորությունը. Անպայման կարդացեք

17

Լինում են, չէ՞, դեպքեր, երբ սրտանց աղոթում եք մի բարի նպատակի համար ու թվում է՝ կամ այն չի կատարվում, կամ էլ կատարվում է ձեր ակնկալածի հակառակը: Օրինակ, ասենք, մեկի երեխան վատ ճանապարհի վրա է, մայրն աղոթում է ու թախա նձագին խնդրում, որ երեխան ետ դառնա այդ չ ար ճանապարհից ու փոխանակ երեխան փոխվի ու ավելի բարի դառնա, բան տ է նետվում: Ինչպե՞ս վարվել այսպիսի դեպքերում: Այս պատմությունը մեջբերում եմ Նիկողայոս Սերբացու «Ինչպես ճիշտ աղոթել» գրքից:

Այս դեպքը կարծեմ տեղի է ունեցել խորհրդային իշխանության տարիներին: Օլգան եւ իր միակ որդի Ալեքսանդրը բնակվում էին Մոսկվայի արվարձաններից մեկում: Դեռահասության տարիներին Սաշան ընդունվեց երիտասարդ տղաների մի հեղինակավոր ընկերության մեջ, որոնք ազդեցիկ եւ պաշտոնավոր ընտանիքներից էին: Նա հպարտանում էր իր նոր ընկերներով ու փորձում ամեն ինչում նմանվել նրանց: Բայց, ինչպես դա պատահում է շատ հաճախ, ծնողական փողերը, որոնք երիտասարդներին էին հասնում առանց աշխատանքի ու քրտինքի, օգտակար չեղան նրանց կյանքի համար: Նրանք բոլորը տրվեցին թ րա նյութերի կ րքին ու սկսեցին թ րանյութ օգտագործել: Գործը բավական տխուր ավարտ ունեցավ: Նրանց բռնեցին թ րանյութ օգտագործելիս ու հետաքննություն սկսվեց այս բոլոր տղաների նկատմամբ: Ծնողները նետվեցին օգնելու իրենց զավակներին՝ ամեն մեկն իր հնարավորության շրջանակներում:

Ամեն մեկը փորձեց իր երեխային օգնել այնպես, ինչպես նա հասկանում էր այս կյանքը: Ազդեցիկ հայրերն ու մայրերը իրենց զավակների համար վարձեցին բարձրակարգ ու որակավորված փաստաբաններ եւ նաեւ սկսեցին օգտագործել իրենց ազդեցիկ կապերը: Օլգան, չունենալով ոչ փող, ոչ կապեր, մայրական խորը մեղավորություն զգալով, որ իր տղան գնացել է այդ ճանապարհով, երկար աղոթում ու աղաչում էր, որ Տերը ողորմություն ցուցաբերի իր զավակի՝ Ալեքսանդրի նկատմամբ: Օլգան խնդրում էր, որ Տերը փրկի Ալեքսանդրին՝ թ րանյութ տարածելու համար վերահաս բան տար կությունից: Բայց պատկերացնո՞ւմ եք ինչքան մեծ եղավ նրա վի շտը, երբ ամբողջ ընկերությունից միայն Ալեքսանդրը բան տար կվեց, այն էլ՝ 4 տարով, իսկ հարուստ ու ազդեցիկ ծնողների զավակներն ազատ արձակվեցին: Օլգան չհուսահատվեց, ու սկսեց ավելի ջերմեռանդորեն աղոթել: Որոշ ժամանակ անց, պարզվեց, որ սպասվում է համաներում: Մայրն ավելի հաճախ ու ջերմեռանդորեն էր աղոթում ու Աստծուց օգնություն խնդրում, որ տղան ազատվի համաներմամբ:

Բայց վաղաժամկետ ազատման փոխարեն, որդու վրա եւս չորս տարի ավելացրին՝ բան տում տեղի ունեցած կռվի պատճառով:  Հոգով թույլ ու հավատքով տկար քրիստոնյան կարող էր այստեղ հույսը կտրել Աստուծո օգնությունից ու դադարել վստահել Աստուծո նախախնամությանը: Եվ Օլգայի մոտ էլ եղան հոգեւոր դատարկության այսպիսի թույլ պահեր, որովհետեւ ախր նա կարդացել էր Եկեղեցու Սուրբ Հայրերի մոտ մայրական աղոթքի աննահանջ ուժի մասին, որ նույնիսկ ծովի տակից կարող էին ազատել զավակին: Բայց ի՞նչ: Նրա աղոթքի արդյունքը թվում էր, թե տրամագծորեն հակառակ էր իր խնդրածից: Մի պահ եկավ, որ մայրն ընդհանրապես դադարեց աղոթել: Բայց տկարությունն անցավ: Օլգան խոնարհվեց, ընդունեց Աստուծո կամքը, տեղափոխվեց մի այլ վայր, ու ոչինչ չէր հիշեցնում ապրած վ շտի մասին ու նորից սկսեց աղոթել որդու փրկության համար:

Ավարտելով ազա տազր կման մնացած տարիները՝ Ալեքսանդրը վերադարձավ: Օլգան միանգամից հասկացավ, որ Սաշան փոխվել էր, ուրիշ մարդ էր դարձել: Բան տը նրան չէր կոտրել, այլ ավելի լրջացրել էր, թեեւ վնասել էր առողջությունը: Նրա մոտ բացվել էր նկարելու կարողություն ու նա նույնիսկ սկսեց սրբապատկերներ նկարել: