Գլխավոր Շոուբիզնես Ահա թե ինչպես են վրացիները կատարում Լիլիթ Հովհաննիսյանի և Վաչե Ամարյանի երգը....

Ահա թե ինչպես են վրացիները կատարում Լիլիթ Հովհաննիսյանի և Վաչե Ամարյանի երգը. ապշել կարելի է

297

Վրացական հետաքրքրությունը մեր մշակութային դաշտի նկատմամբ նկատելի է ու գովելի: Հայ-վրացական մշակութային համագործակցության բազմաթիվ հաջողված դեպքեր կան:

Հիշենք համատեղ ֆիլմերը («Միմինո»), երաժշտական կատարումները և այլն: Դեռ ամիսներ առաջ Ա. Աշոտյանը հրապարակել էր, թե ինչպես են վրացի մի խումբ երգիչներ կատարել իր հեղինակած երգը ընկերության մասին:

Հերթական այսօրինակ հրապարակումը Վաչե Ամարյանից է: Նա իր սոցցանցային հարթակներում հանրայնացրել է, թե ինչպես են մի խումբ վրացի երգիչներ կատարում իր և Լիլիթ Հովհաննիսյանի դուետային «Ինձ չսպանես» երգը:

Վրացի երգիչները մինչ կատարումը սկսելը ողջույնի խոսք են հղել՝ ասելով, որ մենք միասին ենք դիմավորում արշալույսներն ու մայրամոտները, բարեկամներ ենք, մեր երկինքն ու աստղերը նույնն են, իսկ այս երգը թռչում է դեպի մեր եղբայրներն ու քույրերը Հայաստանից:

Վաչե Ամարյանը, հրապարակելով վրացի գործընկերների կատարումը, նշել է, որ նրանք հրաշալի են կատարում՝ շնորհակալություն հայտնելով անակնկալի համար:

https://www.facebook.com/VacheAmaryan/videos/2749299115176782