Գլխավոր Նորություններ Վերջին ամիսների դեպքերը թույլ են տալիս հավատալ՝ առաջընթացը հնարավոր է. ԱՄՆ դեսպանը՝...

Վերջին ամիսների դեպքերը թույլ են տալիս հավատալ՝ առաջընթացը հնարավոր է. ԱՄՆ դեսպանը՝ Ղարաբաղյան հակամարտության մասին

109

Մինսկի խմբի գործընթացն այսօր առավել քան երբևէ ոգևորիչ է, ՀՀ-ում իր գործունեության ծրագրերն ու ուղեգծերը ներկայացնելու ժամանակ ասաց ԱՄՆ դեպսան Լին Թրեյսին:

«Ճանապարհը երկար է եղել, դյուրին լուծումներ չկան, սակայն վերջին ամիսների դեպքերն ինձ թույլ են տալիս հավատալ, որ առաջընթացը հնարավոր է: Կողմերի միջև բարձր մակարդակի հանդիպումները, լարվածության կրճատումը, հետագա քայլերի վերաբերյալ համաձայնությունը և երկախոսությունը շարունակելու հանձնառությունը մատնացույց են անում, որ առաջընթացը հնարավորի տիրույթից դուրս չէ: Եվ Հայաստանում, հատկապես՝ երիտասարդներից, ես լսում եմ, որ նրանք պատրաստ են առաջընթացի», – ասաց դեսպանը:

Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ռուսաստանի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: