Գլխավոր Նորություններ Ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանն ու նրա եղբայրը ձերբակալվել են

Ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանն ու նրա եղբայրը ձերբակալվել են

221

Կասկադում ճանապարհային ոստիկանության տեսուչներին քաշքշած և հայհոյանքներ հնչեցրած երիտասարդները՝ եղբայրներ Էդգար և Գոռ Մալաքյաններն են։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, 30-ամյա Էդգար Մալաքյանը և 26-ամյա Գոռ Մալաքյանը ձերբակալվել են։

Գոռ Մալաքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ փաստի առթիվ քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (խուլիգանությունը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: