Գլխավոր Նորություններ Թուրքիայի իրավապահները հրապարակել են նոր վիդեոկադրեր՝ Ադրբեջանի գլխավոր օրենքով գողի սպանության օրվանից...

Թուրքիայի իրավապահները հրապարակել են նոր վիդեոկադրեր՝ Ադրբեջանի գլխավոր օրենքով գողի սպանության օրվանից (տեսանյութ)

952

Թուրքական ոստիկանությունը նոր տեսագրություններ է տարածել, որոնք լույս են սփռում քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովի (Լոթու Գուլի) սպանության հանգամանքների վրա։

Հիշեցնենք, որ օգոստոսի լույս 20-ի գիշերը Անթալիայում՝ Սերիկի շրջանի հինգաստղանի հյուրանոցում, գլխի երկու կրակոցով սպանվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն, օրենքով գող Նադիր Սալիֆովը։ Նադիր Սալիֆովի մարդասպանը մեկ այլ քրեական հեղինակություն է Ադրբեջանից՝ Հագանի Զեյնալովը՝ Խան Ահմեդլինսկի մականունով։