Գլխավոր Նորություններ Առաջիկա օրերին Հայաստանից ովքեր և ինչպես կարող են մեկնել Ռուսաստան

Առաջիկա օրերին Հայաստանից ովքեր և ինչպես կարող են մեկնել Ռուսաստան

23775

Այս օրերին Ռուսաստանում աշխատող, սակայն Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող գլխավոր հարցը շարունակում է մնալ, թե երբ կմեղմացվեն սահմանափակումները և իրենց թույլ կտան մեկնել աշխատանքի։ 

Համավարակի օրերին Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն է մեկնել 6451 քաղաքացի։ ՌԴ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու աշխատանքներն այժմ էլ շարունակվում են։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պարբերաբար է հայտարարություն տարածում թվերթների վերաբերյալ։ Առաջիկայում նախատեսվում է Երևանից և Գյումրիից ևս 18 չվերթ իրականացնել ՌԴ տարբեր քաղաքներ։ 

Նշենք, որ մոտ երկու շաբաթ առաջ ՌԴ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները կարող են կանոնավոր չվերթներ սկսել ԱՊՀ երկրների մեծ մասի, այդ թվում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ, սակայն դեռևս չվերթները չեն մեկնարկել և հայտնի չէ, թե երբ են մեկնարկելու։

Սակայն ՀՀ քաղաքացիները, ովքեր Ռուսաստանում են աշխատում և ունեն համապատասխան գրանցում, կարող են մեկնել Ռուսաստան, եթե գործատուն համապատասխան գրություն է ուղարկում, ինչի հիման վրա ՀՀ քաղաքացին կարող է մուտք գործել Ռուսաստան։

Առաջիկա օրերին ՌԴ քաղաքացիների վերադարձի համար նախատեսվում է իրականացնել հետևյալ չվերթները.

Երևան – Եկատերինբուրգ, Ngt763 չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 1–ին, ժամը 09:00-ին (տեղական ժամանակով)։

Գյումրի–Մոսկվա չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 2–ին (չվերթի համարն ու ժամը ճշտվում են)։

Երևան–Դոնի Ռոստով, Ngt751 չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 2–ին` ժամը 09:00-ին (տեղական ժամանակով)։

Երևան–Մոսկվա, SVR8950 չվերթ, կկայանա սեպտեմբերի 3–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Երևան–Սոչի SVR8671 չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 3–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Գյումրի–Մոսկվա չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 4–ին (չվերթի համարն ու ժամը ճշտվում են)։

Երևան–Սանկտ Պետերբուրգ, SVR8814 չվերթ, կկայանա սեպտեմբերի 5–ին (մեկնման ժամը ճշտվում է)։

Երևան–Կրասնոդար, SVR8640 չվերթ, կկայանա սեպտեմբերի 6–ին (մեկնման ժամը ճշտվում է)։

Երևան– Մոսկվա , SVR8704 չվերթ, կկայանա սեպտեմբերի 7–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Երևան–Սամարա, SVR8934 չվերթ, կկայանա սեպտեմբերի 7–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Երևան–Մոսկվա, SBI3206 չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 8–ին` ժամը 17:25-ին (տեղական ժամանակով)։

Գյումրի–Մոսկվա չվերթ, կկայանա սեպտեմբերի 8–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Երևան–Սոչի, SVR8671 չվերթ, կկայանա սեպտեմբերի 8–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Երևան–Մոսկվա, TYA9702 չվերթ, կկայանա սեպտեմբերի 9–ին` ժամը 16:10-ին (տեղական ժամանակով)։

Երևան–Կրասնոդար, SVR8640 չվերթ, կկայանա սեպտեմբերի 9–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Երևան–Եկատերինբուրգ, SVR8950 չվերթ, թռիչքը կկայանա սեպտեմբերի 10–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Գյումրի–Մոսկվա թռիչքը կկայանա սեպտեմբերի 11–ին (չվերթի համարն ու ժամը ճշտվում են)։

Երևան–Սանկտ Պետերբուրգ, SVR8814 չվերթ, կկայանա սեպտեմբերի 12–ին (թռիչքի ժամը ճշտվում է)։

Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցողները պետք է գրանցվեն այստեղ։ Տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կձևավորվեն գրանցումների հիման վրա։

Հավելենք, որ հաճախ չվերթների հայտարարումից ընդամենը օրեր անց, որոշ դեպքերում անգամ ժամեր անց տեղերը սպառվում են։

armdaily.am