Գլխավոր Նորություններ Հայտնի է, թե ինչ օղուց են այս գիշեր թունավորվել ու մահացել Երևանի...

Հայտնի է, թե ինչ օղուց են այս գիշեր թունավորվել ու մահացել Երևանի ու Արմավիրի 11 քաղաքացիները

2012

Թունավորում օղուց.

Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ սննդային թունավորման կասկածանքով Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ:

ՍԱՏՄ-ի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել է, որ, ըստ նախնական տվյալների, հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց: Որոշ քաղաքցիների կյանքը փրկել չի հաջողվել:

ՀՀ ոստիկանության Արմավիրի վարչությն և ՀՀ քնչական կոմիտեի Արմավիրի մարզային քնչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ենթադրյալ օղի արտադրողը: Այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ: Ըստ Նախնական վարկածի և թունավորման ախտանիշներիխոսքը գնում է մեթիլ սպիրտից թունավորման մասին: ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներին են միացել նաև Երևանի կենտրոնից մասնագետներ, որոնց նշյալ օղու առգրավված խմբաքանակից տրամադրվել են նմուշներ լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար: Արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: ՍԱՏՄ ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց։

ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյան