Գլխավոր Նորություններ 2 զոհ, 4 վիրավոր. Առողջապահության նախարարությունը թարմ տվյալներ է հաղորդում պայթյունից տուժածների...

2 զոհ, 4 վիրավոր. Առողջապահության նախարարությունը թարմ տվյալներ է հաղորդում պայթյունից տուժածների վիճակի մասին

260

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ:
Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։