Գլխավոր Նորություններ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Գասպարյանին հարցաքննել են. ինչ կապ ունի զոքանչը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Գասպարյանին հարցաքննել են. ինչ կապ ունի զոքանչը

130

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանի դեմ հարուցված նոր քրեական գործով անցնում է վերջինիս զոքանչը: Ասել է, թե իրավապահները, երբ բացահայտումներ են արել ՀՀ նախկին ոստիկանապետին շինությունների մասով, հետագայում պարզել են, որ այդ շինությունների սեփականատերը նրա զոքանչն է:

Նշենք, որ այսօր ՀՀ Քննչական Կոմիտեն հայտնել էր, որ 2020թ. օգոստոսի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հաղորդում է տվել այն մասին, որ նախորդ օրը՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելու ընթացքում Սևան-Շորժա ճանապարհահատվածի վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իր և օպերատորների մասնագիտական գործունությանը, որի ընթացքում հնչեցվել են կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Դեպքի առթիվ 2020թ. օգոստոսի 9-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 3-րդ մասով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում: Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ըստ 2017թ. դեկտեմբերի 19-ին հաստատված հատակագծի՝ պատրաստվող ռեպորտաժի համար իրականացվող նկարահանման վայրում, այն է՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի հողամասում, առկա է 14 միավոր շինություն, մինչդեռ համաձայն ստացված տվյալների՝ հատակագծում նշված չեն դրանցից լճի մոտակայքում գտնվող 2 շինությունները, որոնք դեռևս 2013 թվականի դրությամբ, ի թիվս այլ շինությունների, առկա են եղել: Նշված շինությունները բացակայում են նաև Դրախտիկ համայնքի ղեկավարի կողմից 2017 թվականի փետրվարին համաձայնեցված կառուցապատման սխեմայում:

Պաշտոնեական կեղծիքների ու շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ:

Մանրամասները՝ տեսանյութում