Գլխավոր Նորություններ Ովքեր կարող են Հայաստանից մեկնել Ռուսաստան

Ովքեր կարող են Հայաստանից մեկնել Ռուսաստան

969

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, խոսելով Ռուսաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրի մասին, հղում կատարեց Ռուսաստանի կառավարության մարտի 16-ի որոշմանը, որով սահմանվում են այն քաղաքացիների կատեգորիաները, ովքեր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում սահմանափակումների պայմաններում կարող են այցելել Ռուսաստան:

Բացի ՌԴ քաղաքացիներից, Ռուսաստան կարող են այցելել ՌԴ քաղաքացիների ընտանիքների անդամները, խնամակալները, հոգաբարձուները՝ վավեր անձը հաստատող փաստաթղթերի և հարազատության աստիճանը վկայող փաստաթղթի ներկայացման դեպքում:

Ռուսաստան կարող են նաև այցելել այն ՀՀ քաղաքացիները, ովքեր դա անում են բուժման նպատակով: Այս դեպքում ևս պետք է անձը հաստատող փաստաթուղթ: Անհրաժեշտ է նաև այն բուժհաստատության հրավերը, որտեղ պետք է տվյալ քաղաքացին ստանա բուժումը:

Ռուսաստան կարող են մեկնել նաև այդ երկրում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները։

Նաղդալյանը որևէ հստակ ժամկետ չհայտնեց կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու և մուտքի արգելքի չեղարկման մասով, սակայն նշեց, որ ՀՀ իշխանությունները շարունակում են աշխատել ռուսական կողմի հետ։

Մեկնաբանելով Վերին Լարսի անցակետում ՀՀ քաղաքացիների գտնվելը` ՀՀ ԱԳՆ խոսնակը հիշեցրեց, որ Վրաստանում օտարերկրացիներ մուտքի արգելքը չի չեղարկվել: Այս կապակցությամբ նա հիշեցրեց, որ Միներալնիե Վոդիից, Կրասնոդարից, Ռոստովից յուրաքանչյուր շաբաթ թռիչքներ են իրականացվում դեպի Երեւան, եւ քաղաքացիներին առաջարկեց է օգտվել օդային ճանապարհից: Տրանսպորտային միջոցները կարելի է հասցնել հանրապետություն համապատասխան ծառայությունների միջոցով, նշեց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ասուլիսը

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ասուլիսը

Опубликовано Ազատություն ռադիոկայան Среда, 2 сентября 2020 г.