Գլխավոր Շոուբիզնես Ինչպե՞ս կարող եք գրգռել Ձեզ սեքսի ժամանակ

Ինչպե՞ս կարող եք գրգռել Ձեզ սեքսի ժամանակ

679

Երբեմն մենք այնքան ենք տարվում աշխատանքով, գործերով, երեխաներով, որ ժամանակ չենք հատկացնում սեռական կյանքին եւ սիրած անձնավորության հետ սիրով զբաղվելուն, կամ դա դառնում է զուտ մեխանիկական  աշխատանք։

Ինչպե՞ս կարելի է առավելագույն հաճույք ստանալ սիրած անձնավորության հետ սիրով զբաղվելուց

Շատ կանայք բողոքում են այն փաստից, որ իրենք երբեք հեշտանք չեն ապրում՝ անգամ լինելով ամուսնացած։ Բայց դա միայն տղամարդու խնդի՞րն է։ Դժվար թե։ Կանաց լիբիդոն ոչ թե ավել հազվադեպ, այլ ավելի հաճախ է տուժում։ Եւ այսպիսով, հարց է առաջանում, թե ինչպես կարելի է գրգռել Ձեզ սեքսի ժամանակ եւ ավելի շատ հաճույք ստանալ։

Ու՞ր է ցանկությունը

Ամուսինը ցանկանում է սեքսով զբաղվել, իսկ կինը փակումը ննջասենյակի դուռը։ Զույգերը սիրում են միմյանց, զգացմունքները չեն մարել, բայց չեն ցանկանում սեքսով զբաղվել իրար հետ։ Հարց է առաջանում՝ որտե՞ղ է սեռական ցանկությունը։ Այս հարցի պատասխանը պետք է ինքներդ գտնեք, կարող եք դիմել սեքսապաթոլոգի կամ հոգեբանի օգնությանը։


Լիբիդոյի նվազման պատճառը

Հոգնածություն. Երբեմն կինն իր ուսերին է վերցնում բոլոր կենցաղային խնդիրների լուծման պարտավորությունը։ Սակայն սեքսն ավելի կարեւոր է, քան վաղվա համար անհրաժեշտ որոշ գործեր, որոնք կարող են քայքայել Ձեր անձնական կյանքը։

Հորմոններ. հորմոնալ ֆոնի փոփոխությունները կարող է հանգեցնել լիբիդոյի նվազման։ Այս ամենի պատճառ կարող են լինել հղիությունը, կրծքով կերակրելը եւ այլն, սակայն այս խնդիրը լուծելի է, քանի որ սեքսից առաջ Դուք կարող եք մի փոքր գրգռել Ձեզ։

Միապաղաղ կյանք. փոխեք Ձեր կենսակերպը, ամուսնու հետ գնացեք հանգստի, ինչը հիանալիորեն ազդում է կնոջ լիբիդոյի վրա։

Ինչպե՞ս կարելի է գրգռել Ձեզ սեքսից առաջ

Երջանիկ են այն զույգերը, ովքեր առողջ եւ կանոնավոր սեքսով են զբաղվում։ Հետեւաբար, եթե սեռական ակտ հազվադեպ է լինում կամ սեռական ցանկություն չունեք, ապա պետք է սեքսից առաջ գրգռեք Ձեզ։

Հանգստացեք եւ լոգանք ընդունեք. փակեք աչքերը, մոռացեք բոլոր մտքերն աշխատանքի, երեխաների, կենցաղի մասին։ Կենտրոնացեք միայն մերձեցման վրա, սկսեք պատկերացնել այն եւ շատ շուտով Դուք կզգաք, որ պատրաստ եք։

Էրոտիկ գրականություն կարդացեք, իսկ եթե կարդալ չեք սիրում, ապա գնացեք հատուկ դասընթացների։ Դուք բավականին օգտակար գիտելիքներ ձեռք կբերեք, թե ինչպես կարելի է գրգռել Ձեզ։

Մաստուրբացիա (ձեռնաշարժություն). ամենապարզ մեթոդը։Օգտագործեք Ձեր ձեռքերը կամ որեւէ սեքս-խաղալիք։ Կարելի է նույնիսկ վարվել հետեւյալ կերպ. թող զուգընկերը փակի Ձեր աչքերը եւ մի փափուկ ժապավեն դանդաղ իջեցնի Ձեր դեմքից դեպի ներքեւ, ամբողջ մարմնով մեկ։

Սեքսուալ ներքնազգեստ հագեք. շատ կանանց փորձով ապացուցված մի մեթոդ է։ Փորձեք գնել մարմինն ընդգրկող, ժանյակաձեւ եւ բաց անդրավարտիքներ, աչքերը կապելու համար նախատեսված կտորներ, սեքսուալ զուգագուլպաներ, ոստիկանական համազգեստ հիշեցնող սեքսուալ հագուստ եւ այլն։ Այս ամենը կգրգռի ոչ միայն Ձեր զուգընկերոջը, այլեւ ինքնավստահություն կհաղորդի Ձեզ։ Ազատ արձակեք Ձեր երեւակայությունը եւ կտեսնեք, որ հաջորդ ակտին Դուք մեծ անհամբերությամբ եք սպասելու։

Մաստուրբացիա զուգընկերոջ մոտ. եթե Դուք Ձեր զուգընկերոջ հետ բավականին  վստահելի հարաբերությունների մեջ եք, ապա զուգընկերոջ մոտ մաստուրբացիան կօգնի ոչ միայն գրգռել Ձեզ եւ նրան, այլեւ կհուշի տղամարդուն, թե ինչն ու ինչպես է Ձեզ դուր գալիս, որը նա կարող է կիրառել։

Կարող եք նաեւ միասին էրոտիկ մի ֆիլմ դիտել կամ ձայնագրել Ձեր սեռական ակտը։ Միգուցե այն հանգամանքը, որ ամեն ինչ նկարահանվում է, գրգռի Ձեզ։ Բացի այդ, սեքսից հետո այն կարելի է նայել։

Աղբյուրը՝ infowoman.com.ua