Գլխավոր Շոուբիզնես Բոնդարչուկը հայտարարել է, որ Ֆյոդոր Բոնդարչուկից բաժանվելու պատճառը Պաուլինա Անդրեևան չի եղել

Բոնդարչուկը հայտարարել է, որ Ֆյոդոր Բոնդարչուկից բաժանվելու պատճառը Պաուլինա Անդրեևան չի եղել

118

2016 թվականին Ֆյոդոր և Սվետլանա Բոնդարչուկները բաժանվեցին, ինչից կարճ ժամանակ անց Ֆյոդորդը հանրությանը ներկայացավ նոր ընտրյալի՝ Պաուլինա Ադրեևայի հետ, որին շատերը մեղադրում էին Բոնդարչուկների 25-ամյա ամուսնությունը փլուզելու համար:

Օրերս Սվետլանա Բոնդարչուկը հյուրընկալվել է «Մարդու ճակատագիրը» հաղորդմանը և անկեղծ զրույց  ունեցել ամուսնուց բաժանվելու մասին: Ինչպես գրում է Woman.ru պարբերականը, Սվետլանան առաջին հեթրին հերքել է լուրերը, որ իր և ամուսնու բաժանման պատճառը Պաուլինա Անդրեևան է:

«Մեր ընտանիքում ոչ ոք չի հեռացել այլ մարդու համար: Մեզ մոտ ճգնաժամ էր, որից այլևս չէինք կարողանում դուրս գալ: Այնպես չէր, որ որևէ մեկս նոր մարդու հետ էր պատրաստվում ապրել: Յուրաքանչյուրիս կյանքը բաժանումից հետո շարունակվեց և զարգացավ: Որոշ ժամանակ անց Ֆյոդորը նոր հարաբերություններ սկսեց, սակայն դա չէր բաժանման պատճառը: Սա շատ կարևոր է հասկանալ, քանի որ մարդիկ քննադատում էին նրան և իր ընկերուհուն»,- ասել է Սվետլանան՝ պաշտպանելով երիստասարդ դերասանուհուն:

Նա ավելացրել է, որ չի զայրանում նախկին ամուսնու վրա և նրա հետ ընկերական հարաբերություններ է պահպանում: Տիկին Բոնդարչուկի խոսքով` իրենց ամուսնությունը քանդվել է միմյանց չլսելու պատճառով: