Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում հրապարակել է իր աղջկա՝ Նորթ Ուեսթի մասնակցությամբ տեսանյութ: Այդ տեսանյութը կես օրում հավաքել է 12 մլն դիտում և հազարավոր մեկնաբանություններ:
Տեսանյութում Քարդաշյանի 5-ամյա աղջիկը սպիտակ միջանցքում կովբոյական տաբատով, սոմբրերոյով ու կիթառը ձեռքին պարում է:
Մեկնաբանություններում երկրպագուները գրել են, որ տեսանյութը մի քանի անգամ են դիտել: