Գլխավոր Շոուբիզնես Ռուսական էստրադայի աստղերը Յուլյա Նաչալովայի հոր և դստեր հետ միասին կատարել են...

Ռուսական էստրադայի աստղերը Յուլյա Նաչալովայի հոր և դստեր հետ միասին կատարել են նրա ամենահայտնի երգերից մեկը (տեսանյութ)

111

Ռուս երգչուհի Յուլյա Նաչալովայի մահից գրեթե երկու ամիս է անցել: Նրա հիշատակը հարգելու համար շոուբիզնեսի իր ընկերները որոշել են կատարել նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը:

Ինչպես գրում է Woman.ru-ն, մայիսի 14-ին համացանցում նոր հոլովակ է հրապարակվել Նաչալովայի, թերևս, ամենաճանաչված «Герой не моего романа» երգի հիման վրա, որում նկարահանվել են Լարիսա Դոլինան, Ալեքսանդր Պանայոտովը և Ալեքսեյ Չումակովը: Նրանք միասին կատարել են վաղամեռիկ երգչուհու հիթը:

Բացի այդ, ձայնագրմանը մասնակցել են երգչուհու հայրը՝ Վիկտոր Նաչալովը և 12-ամյա դուստրը՝ Վերան: Նրանք նույնպես երգել են ստեղծագործության մի հատվածը:

Հիշեցնենք, որ Նաչալովան կյանքից հեռացել է մարտի 16-ին՝ 38 տարեկան հասակում: Բժիշկները մի քանի օր շարունակ պայքարում էին նրա կյանքը փրկելու համար, սակայն ապարդյուն: