Գլխավոր Նորություններ Կոտայքի մարզում Opel-ը տապալել է ալյումինե ցանկապատը, կոտրել հսկա ընկուզենին և հայտնվել...

Կոտայքի մարզում Opel-ը տապալել է ալյումինե ցանկապատը, կոտրել հսկա ընկուզենին և հայտնվել տան այգում. կա 5 վիրավոր

100

Մայիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 OR 607 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակելի տան ալյումինե ցանկապատին, տապալել այն, առաջ ընթանալով՝ բախվել ընկուզենու ծառին և հայտնվել այգում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևաքնով 5 հոգի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել տան բնակիչները և օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկները, ովքեր ժամանել էին մի քանի բրիգադով: Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաից դուրս են բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանութան 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ովքեր վիրավորներին մոտեցրել են նաև շտապօգնության ավտոմեքենաներին:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Բախման հետևանքով հսկա ընկուզենու մի հատված կոտրվել է: